Գյումրին նվեր է ստացել․ որտե՞ղ կտեղադրվի Ալեքսանդրապոլի նահանգապետ Կարո Սասունիի արձանը
«Զորավար Սեպուհ պատմաքաղաքական վերլուծական կենտրոնը» Գյումրի քաղաքին նվիրել է 1920 թվականի Ալեքսանդրապոլի նահանգապետ Կարո Սասունիի բրոնազաձույլ արձանը։ Այսօր Գյումրու «Կումայրի արգելոց-թանգարանի» ցուցասրահում «Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի» տնօրեն, քանդակագործ Արթուր Գևորգյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ մասնագիտական քննարկում արձանը տեղադրելու շուրջ։ Քննարկմանը մասնակցում էին «Զորավար Սեպուհ» ռազմավարական վերլուծությունների կենտրոնի հիմնադիր-նախագահ պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը, քանդակագործ Միսակ Մելքոնյանը, Գյումրու