Արցախի հարցը հայկական օրակարգում պահելը արժանապատվության հարց է. Մեսրոպ Առաքելյան
Ողջունելի են ԱՄՆ Կոնգրեսում Արցախի վերաբերյալ լսումները, որտեղ անդրադարձ է կատարվել նաև արցախցիների՝ Արցախ վերադարձի հնարավորությունների մասին։ Թեև արցախցիների իրավունքների մասին միջազգային հանրության արձագանքները կոչերից և ելույթներից բացի որևէ գործողության չեն հասել, սակայն անհրաժեշտ է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ամրագրվի արցախցիների՝ Արցախ վերադարձի համար ՄԱԿ ԱԽ-ի մակարդակով միջազգային անվտանգային երաշխիքների տրամադրման անհրաժեշտությունը, և այդ