Վանաձորում բախվել են հրշեջ և շտապօգնության մեքենաները. շտապօգնության վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։Ժամը 16:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաթումի և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում բախվել են Լոռու մարզի բնակիչներ, 33-ամյա Նարեկ Հ.-ի վարած Isuzu մակնիշի և 54-ամյա Վահան Ե.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վահան Յ.-ն և նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ …
The post Վանաձորում բախվել են հրշեջ և շտապօգնության մեքենաները. շտապօգնության վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց appeared first on ԳԱԼԱ.
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։Ժամը 16:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաթումի և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում բախվել են Լոռու մարզի բնակիչներ, 33-ամյա Նարեկ Հ.-ի վարած Isuzu մակնիշի և 54-ամյա Վահան Ե.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վահան Յ.-ն և նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 37-ամյա Կարինե Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները։
Վթարի մասին ոստիկանության Տարոնի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով Isuzu-ն հաշվառված է ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հաշվեկշռում, իսկ Toyota-ն հաշվառված է Վանաձոր բժշկական կենտրոնի հաշվեկշռում։ Isuzu-ի վարորդ Նարեկ Հ.-ն աշխատում է Լոռու մարզի Փրկարարական ջոկատում, Toyota-ի վարորդ Վահան Յ.-ն աշխատում է Վանաձորի շտապօգնությունում՝ որպես վարորդ, իսկ վիրավոր Կարինե Ս.-ն աշխատում է Վանաձորի շտապօգնությունում՝ որպես բուժքույր։
The post Վանաձորում բախվել են հրշեջ և շտապօգնության մեքենաները. շտապօգնության վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց appeared first on ԳԱԼԱ.