ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է «Գլոբալ Հարավի ձայնը» արտաքին գործերի նախարարների 2-րդ առցանց գագաթնաժողովին Նոյեմբերի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է «Գլոբալ Հարավը և մեկ զարգացում» թեմայով «Գլոբալ Հարավի ձայնը» արտաքին գործերի նախարարների 2-րդ առցանց գագաթնաժողովին: Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է նման միջոցառումների նախաձեռնումը: