450.000.000 դրամից ավելի տուգանք` դեղերի շրջանառության ոլորտի վերահսկողության արդյունքում
Վերահսկողության արդյունքում արձանագրված դեպքերի և պաշտոնատար անձանց նկատմամբ նշանակված տույժերի ընդհանուր վերլուծությունից պարզ է դարձել, որ հիմնական խախտումներն արձանագրվել են միմյանց հետ փոխկապակցված, դեղերի շրջանառության ոլորտում մեծածախ և մանրածախ իրացում իրականացնող մի քանի տնտեսավարող սուբյեկտների մոտ, իսկ 463․290․000 դրամ ընդհանուր տուգանքի մեծ մասը՝ 345․600․000 դրամ տուգանվել են խախտում թույլ տված վերոնշյալ տնտեսավարող սուբյեկտների պատասխանատու պաշտոնատար անձինք։