Ջոն Ալլելո. «Մեր նպատակն է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ներկայացնենք առկա հնարավորությունները ձեռնարկատիրության եւ աշխատանքի հնարավորությունների բացահայտման համար»
«Մեգերյան կենտրոնում» կայացավ Արցախից բռնի տեղահանված անձանց համար իրականացված «Ներգնա տուրօպերատորական գործունեություն» ծրագրի մասնակիցներին վկայագրերի շնորհման արարողությունը: Ծրագիրը նպատակ ունի աջակցել Արցախից բռնի տեղահանված երիտասարդներին՝ ձեռք բերելու անհրաժեշտ գիտելիքներ եւ հմտություններ՝ Հայաստանի զբոսաշրջության ոլորտում ձեռնարկատիրական եւ աշխատանքի հնարավորությունների բացահայտման համար: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն լրատվամիջոցներն ասաց. «Այսօրվա միջոցառումը շատ կարեւոր