Արդարադատության միջազգային դատարանն ադրբեջանա-արցախյան հակամարտության վերաբերյալ դրսևորել է խտրական, կանխակալ և երեսպաշտ վերաբերմունք․ Ստեփան Հասան-Ջալալյան
2023 թ. նոյեմբերի 17-ին ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հայցն ընդդեմ Ադրբեջանի գործով որոշումը: Որոշման մեջ, միջազգային դատարանը, մասնավորապես, արձանագրել է. «Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է կոնվենցիայի (Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման – Ս. Հ.-Ջ.) համաձայն իր ունեցած պարտավորությունների շրջանակներում պաշտպանել և պահպանել գրանցման ինքնության և անձնական գույքի փաստաթղթերն