ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան․ Ռուսաստանը վերջին 18 ամիսների ընթացքում ապացուցել է, որ ոչ մի ոլորտում վստահելի չէ․ «Ազատություն»
«Ազատության» հյուրն է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Մայքլ Քարփենթերը։ «Ազատություն». – Չնայած միջնորդների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների ջանքերին՝ Բաքուն երեկ հաղորդեց, որ չի մասնակցի վաշինգտոնյան բանակցություններին՝ միաժամանակ խիստ քննադատելով Միացյալ Նահանգներին կողմնակալության համար։ Ինչպե՞ս կարձագանքեք։ Մայքլ Քարփենթեր. – Մենք շարունակում ենք համարել, որ Հայաստանի և Ադրբեջանի համար չափազանց կարևոր է հարաբերությունների կարգավորումը, որպեսզի տարածաշրջանում լինի