Էդուարդ Շարմազանով․ «Այսօր այն մարդիկ, ում հետ բանակցել է ԵԱՀԿ-ն, որպես քաղբանտարկյալ գտնվում են Բաքվի բանտերում»
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «Ազատություն Բաքվում եւ Երեւանում գտնվող քաղբանտարկյալներին» խորագրով ակցիա էր կազմակերպել Հանրապետության հրապարակում։ Ակցիայի մասնակիցները կառավարության շենքի առջեւից մեծաքանակ ոստիկանների ուղեկցությամբ քայլերթով շարժվեցին Պատկերասրահի ուղղությամբ, ուր քիչ ավելի ուշ այցելելու էին այսօր Երեւանում մեկնարկած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի մասնակիցները։ Ակցիայի մասնակիցների ձեռքերում էին այս պահին Հայաստանի եւ Ադրբեջանի կալանավայրերում գտնվող հայ քաղաքական