«Ինտերտեսիլ» նախագծին աջակցել են Չինաստանը, ԱՊՀ-ում, ՇՀԿ-ում և ԲՐԻԿՍ-ում Ռուսաստանի գործընկերները․ Շվիդկոյ
«Ինտերտեսիլ» նախագծին աջակցել են Չինաստանը՝ ԱՊՀ-ում, ՇՀԿ-ում և ԲՐԻԿՍ-ում Ռուսաստանի գործընկերները:
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։
«Նման մրցույթի անցկացման գաղափարը, որի մասին խոսել են Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը, արժանացել է մեր չինացի գործընկերների աջակցությանը:
Մեր գործընկերները ԱՊՀ-ում, ՇՀԿ-ում և ԲՐԻԿՍ-ում հետաքրքրություն են ցուցաբերել դրա նկատմամբ: Ես վստահ եմ, որ Կոնստանտին Էռնստի և նրա թիմի տաղանդն ու փորձը կդարձնեն այս մրցույթը չափազանց հաջող»,- ասել է նա։