Չեխիայի հավաքականը որակազրկել է 3 խաղացողի՝ Եվրո-2024-ի ընտրական խաղից առաջ խմիչք օգտագործելու պատճառով
Չեխիայի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի Մոլդովայի դեմ խաղից առաջ որակազրկել է 3 խաղացողի՝ ալկոհոլ օգտագործելու համար։
Այս մասին հաղորդվում է թիմի X-ի էջում:
«Ազգային հավաքականի երեք խաղացող շաբաթ երեկոյան կոպտորեն խախտել են ազգային հավաքականի ներքին կանոնները։ Յակուբ Բրաբեկը, Վլադիմիր Ցոուֆալը և Յան Կուխտան ազգային թիմի ղեկավարության որոշմամբ անմիջապես հեռացել են թիմից»,- ասված է գրառման մեջ։
Ֆուտբոլիստներին նոյեմբերի 19-ի գիշերը լուսանկարել են Օլոմոուչի կենտրոնում գտնվող գիշերային ակումբում։ Ականատեսները պատմել են, որ խաղացողները հաստատությունում մնացել են մինչև առավոտ և ալկոհոլ են օգտագործել։