Հնդկական ընկերությունը հաստատել է, որ MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար․ «Ազատություն»
Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Այս մասին հաղորդում է idrw.org (Indian Defense Research Wing) պորտալը: Հաղորդագրության համաձայն՝ MArG 155-ը արդիական հրետանային համակարգ է, որում միավորված են հզորությունը, ճշգրտությունը և շարժունակությունը: 155 միլիմետր/39 տրամաչափի թնդանոթով, քարշակող 4 անիվներով համակարգը