Հեքիաթասացություններով լեցուն «փորձագիտական վերլուծությունները» մարդկանց կտրում են իրականությունից
Ուստի, պետք չէ այնպես անել, որ Ռուսաստանի նման թշնամի ունենանք։ Որքան էլ մեզ դուր չգա, որքան էլ ակնհայտ լինի, որ Ռուսաստանը չի կատարել և չի կատարում Հայաստանի հանդեպ իր դաշնակցային պարտավորությունները, Ռուսաստանը տարածաշրջանային որոշիչ դեր ունի, և մենք որպես պետություն և ժողովուրդ չենք կարող հաշվի չնստել այս իրականության հետ: Ավելին՝ հավասարակշիռ արտաքին քաղաքականության դեպքում Հայաստանը կարող է յուրատեսակ կամուրջ դառնալ հակամարտող երկու բևեռների՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև– Վրաստանն ու Ադրբեջանը մեզ օրինակ: