Մասկն արձագանքել է հակասեմականության մասին մեղադրանքներին
Ամերիկացի միլիարդատեր, Tesla և SpaceX ընկերությունների գործադիր տնօրեն Իլոն Մասկն արձագանքել է X սոցիալական ցանցում հակասեմական մեկնաբանությանն աջակցելու պատճառով առաջացած սկանդալին։
Գործարարը գրառում է կատարել, որում հակասեմականության մասին բոլոր մեղադրանքները կեղծ է որակել։
«Անցյալ շաբաթ հարյուրավոր կեղծ պատմություններ հայտնվեցին լրատվամիջոցներում, որոնք պնդում էին, որ ես հակասեմիտ եմ»,- ասել է Մասկը:
Սոցիալական ցանցի սեփականատերը նաև ավելացրել է, որ «մարդկությանը միայն լավագույնն է մաղթում, իսկ մնացածին՝ բարգավաճ ու հետաքրքիր ապագա»։
Անցյալ շաբաթ Մասկը մեկնաբանել էր X օգտատերերից մեկի հրապարակումը, որում գրված էր, որ «հրեական համայնքները սպիտակամորթների նկատմամբ նույն դիալեկտիկական ատելությունն են քարոզում, ինչ նրանք պահանջում են դադարեցնել իրենց հանդեպ»
«Դուք իսկապես ճշմարտությունն եք ասում»,- այս հրապարակմանն արված մեկնաբանությունում գրել է գործարարը։