Եվրոպայի թիմային առաջնության ավարտից մեկ տուր առաջ տղամարդկանց հավաքականը 4-րդ տեղում է, կանանցը՝ 8-րդ
Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին՝ 8-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը ոչ-ոքի խաղաց Հունաստանի թիմի հետ, իսկ կանանց թիմը ոչ-ոքի խաղաց Վրաստանի թիմի հետ: ♟️ Տղամարդկանց առաջնությունում հաղթեց Հայկ Մարտիրոսյանը: Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի խաղացին: Հրանտ Մելքումյանը պարտվեց: ♟️ Կանանց առաջնությունում հաղթեց Էլինա Դանիելյանը: Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի խաղացին: Լիլիթ Մկրտչյանը պարտվեց: ⚡️