Բելգիացի իմ գործընկերների ուշադրությունը հրավիրեցի բռնի տեղահանված արցախահայության խնդիրներին, ՀՀ անվտանգային մարտահրավերներին. Թովմասյան
Որպես Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի անդամ`այսօր մի խումբ պատգամավորների հետ հանդիպում ունեցա Հայաստանում գտնվող Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ՝ Մարկ Դեմեսմեկերի գլխավորությամբ։ Բելգիացի իմ գործընկերների ուշադրությունը հրավիրեցի հայկական երկրորդ հանրապետության ցավալի կորստից հետո բռնի տեղահանված 120000 արցախահայության խնդիրներին, Հայաստանի անվտանգային մարտահրավերներին։ Ընդգծեցի, որ մինչ մեր հայրենակիցները միջազգային ամուր երաշխիքների առկայության պայմաններում կվերադառնան Արցախ, խնդիր կա պահպանելու