ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը» 175 000 դոլար կհատկացնի Երերույքի տաճարում պահպանության աշխատանքների իրականացման նպատակով
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջև նոյեմբերի 20-ին ստորագրվել է հուշաթերթ՝ Շիրակի մարզի Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության նպատակով։