Թմրանյութերի պահման և շրջանառության կասկածանքով ձերբակալվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պայմանագրային աշխատողը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել այն մասին, որ հիմնարկի պայմանագրային աշխատող, ջրմուղագործ-փականագործ Ս․Ե․-ն պատրաստվում է թմրանյութ փոխանցել ազատազրկված անձանցից մեկին, որի ինքնությունը դեռևս հայտնի չէ։