Մոդրիչը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ
Լուկա Մոդրիչը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ հղում անելով իսպանական Sport հրատարակությանը, խորվաթ ֆուտբոլիստը որոշել է հաջորդ ամառ տեղափոխվել Սաուդյան Արաբիա, երբ ավարտվի նրա պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ։
Լուկա Մոդրիչը սեպտեմբերին դարձավ 38 տարեկան։ Խորվաթն արդեն իր տասներկուերորդ մրցաշրջանն է անցկացնում Մադրիդի «Ռեալում»: Միաժամանակ, կիսապաշտպանը վերջերս սկսել է քիչ խաղաժամանակ ստանալ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սաուդյան Արաբիայի մի քանի ակումբներ ցանկանում են իրենց կազմում տեսնել Լուկա Մոդրիչին։
Transfermarkt պորտալի մասնագետները Մոդրիչի տրանսֆերային արժեքը գնահատում են 10 միլիոն եվրո։