ՀՀ ՄԻՊ-ի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանի ԶՈՒ կրակոցից վիրավորված զինծառայողին
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նոյեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում տեսակցել են նոյեմբերի 18-ին Արարատի մարզի Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կրակոցի հետևանքով վիրավորված զինծառայողին։ Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են զինծառայողի առողջական վիճակին, բուժանձնակազմի հետ քննարկել են զինծառայողի առողջական վիճակին և բուժման ընթացքին վերաբերելի հարցեր։ Ըստ աղբյուրի՝ վիրավորված …
The post ՀՀ ՄԻՊ-ի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանի ԶՈՒ կրակոցից վիրավորված զինծառայողին appeared first on ԳԱԼԱ.
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նոյեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում տեսակցել են նոյեմբերի 18-ին Արարատի մարզի Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կրակոցի հետևանքով վիրավորված զինծառայողին։
Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են զինծառայողի առողջական վիճակին, բուժանձնակազմի հետ քննարկել են զինծառայողի առողջական վիճակին և բուժման ընթացքին վերաբերելի հարցեր։
Ըստ աղբյուրի՝ վիրավորված զինծառայողի և նրա ընտանիքի անդամների հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ։
Զինծառայողը պատմել է, որ ադրբեջանական զինված ուժերի արձակած կրակոցից վիրավորվել է նոյեմբերի 18-ի առավոտյան ժամը 09։50-ի սահմաններում:
Նշվում է, որ Պաշտպանի աշխատակազմը վիրավորված զինծառայողի առողջական վիճակի հետ կապված հարցերով անընդհատ կապի մեջ է հոսպիտալի ղեկավար կազմի և բուժաշխատողների հետ։ Զինծառայողի առողջական վիճակի հետ կապված հարցերը շարունակելու են գտնվել Պաշտպանի հատուկ ուշադրության ներքո։
The post ՀՀ ՄԻՊ-ի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանի ԶՈՒ կրակոցից վիրավորված զինծառայողին appeared first on ԳԱԼԱ.