Շախմատի ԵԱ․ Հայաստանի թիմը հաղթեց Անգլիային եւ դարձավ բրոնզե մեդալակիր
Շախմատի Հայաստանի հավաքականը նվաճեց Չեռնոգորիայում անցկացված Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալները։ Վերջին տուրում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց անգլիացիներին։ Հայկ Մ․ Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց Նիկիտա Վիտյուգովի, Գաբրիել Սարգսյանը՝ Դեւիդ Հաուելի, Սամվել Տեր-Սահակյանը՝ Լյուկ Մաքշեյնի հետ։ Հայաստանի թիմի հաղթական միավորը վաստակեց երրորդ համար Շանթ Սարգսյանը, որը պարտության մատնեց Մայքլ Ադամսին։ Հայաստանի թիմը 9 տուրում …
The post Շախմատի ԵԱ․ Հայաստանի թիմը հաղթեց Անգլիային եւ դարձավ բրոնզե մեդալակիր appeared first on ԳԱԼԱ.
Շախմատի Հայաստանի հավաքականը նվաճեց Չեռնոգորիայում անցկացված Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալները։
Վերջին տուրում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց անգլիացիներին։
Հայկ Մ․ Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց Նիկիտա Վիտյուգովի, Գաբրիել Սարգսյանը՝ Դեւիդ Հաուելի, Սամվել Տեր-Սահակյանը՝ Լյուկ Մաքշեյնի հետ։ Հայաստանի թիմի հաղթական միավորը վաստակեց երրորդ համար Շանթ Սարգսյանը, որը պարտության մատնեց Մայքլ Ադամսին։
Հայաստանի թիմը 9 տուրում վաստակեց 13 միավոր (հաղթանակի համար՝ 2 թիմային միավոր)։ Երրորդ տեղի մյուս հավակնորդներ, վերջին տուրից առաջ 11-ական միավորներ վաստակած Խորվաթիան ու Հունաստանը պարտություններ կրեցին։
Չեմպիոնի տիտղոսը նվաճեց Սերբիան, որը վերջին տուրում 3:1 հաշվով հաղթեց հույներին եւ վաստակեց 15 միավոր։ Երկրորդ տեղը նույնքան միավորով գրավեց Գերմանիան, որը վերջին տուրում 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց խորվաթներին։
The post Շախմատի ԵԱ․ Հայաստանի թիմը հաղթեց Անգլիային եւ դարձավ բրոնզե մեդալակիր appeared first on ԳԱԼԱ.