Ձյան առատ տեղումներով պայմանավորված արգելափակումներից դուրս է բերվել 18 տրանսպորտային միջոց
Նոյեմբերի 20-ին, ժամը 21։00-ից ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների և տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին իրականացրել է հերթապահություն։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 18 տրանսպորտային միջոց և 35 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: ՀՀ ներքին գործերի