Վերապրեցինք այն դրական հույզերը, որոնք պարուրել էին բոլորիս մեկ տարի առաջ. Տավուշի երգչախմբի երեխաները մասնակցել են STARMUS VI ֆիլմի դիտմանը
Հայաստանում STARMUS VI գիտության և արվեստի փառատոնը անցկացվեց «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանը հյուրընկալեց աշխարհահռչակ գիտնականների և արվեստագետների՝ երաժիշտների, արտիստների, ովքեր փառատոնի օրերին Երևանում և մարզերում հանդես եկան դասախոսություններով ու ելույթներով, 2 անցկացվեցին գիտության փառատոններ և Գիտության հզոր ճամբար Օպերայի հարակից հատվածում։