Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի, ՊՆ ղեկավարների խորհրդի և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին․ այս մասին նա ասել է Բելառուսի ԱԳ նախարարին
Բելառուսական կողմի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։