Добавить новость
103news.com
World News in Armenian
Ноябрь
2023

Տարածաշրջանում բոլորը ռեալ ինչ-որ բաներ են քննարկում, իսկ այդ արանքում հայտնվում է «Խաղաղության խաչմերուկը». Սուրեն Սուրենյանց

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը – Պարո՛ն Սուրենյանց, Կառավարությունը տեսանյութի միջոցով ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ձեր դիտարկումներն եմ խնդրում այդ առումով: – Սա նախագիծ չէ, որի գեղարվեստական բաղադրիչը պետք է քննարկել կամ գնահատել: Ինձ մոտ տպավորություն է, որ Կառավարությունը շեշտը դրել է այդ նախագիծը հավուր պատշաճի […]

The post Տարածաշրջանում բոլորը ռեալ ինչ-որ բաներ են քննարկում, իսկ այդ արանքում հայտնվում է «Խաղաղության խաչմերուկը». Սուրեն Սուրենյանց appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, Կառավարությունը տեսանյութի միջոցով ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ձեր դիտարկումներն եմ խնդրում այդ առումով:

– Սա նախագիծ չէ, որի գեղարվեստական բաղադրիչը պետք է քննարկել կամ գնահատել: Ինձ մոտ տպավորություն է, որ Կառավարությունը շեշտը դրել է այդ նախագիծը հավուր պատշաճի ներկայացնելու վրա՝ գեղեցիկ դիզայն, ինչ-որ քարտեզներ, տարբեր լեզուներով մատուցում և այլն: 

Նման դեպքերում առաջնահերթ կարևոր է քաղաքական բաղադրիչը, այլ ոչ թե գովազդը, ինչքան ուզում ես սա գովազդիր, ինչքան ուզում ես սրա մասին խոսիր, ակնհայտ է, որ տարածաշրջանի հինգ երկրներից առնվազն չորսն այս նախագծով հետաքրքրված չեն, եթե չասեմ ավելին՝ որոշ երկրներ սրա մեջ տեսնում են նաև հնարավորություններ, որոնք հակասում են իրենց շահերին: 

Հետևաբար՝ անկախ մատուցման ձևից, նախագծի մատուցման գեղարվեստական բաղադրիչից, այս նախագիծն իրականանալու շատ փոքր շանսեր ունի, եթե չասեմ, որ ընդհանրապես չունի, որովհետև նախ՝ քաղաքական կարգավորման են հասնում, հետո այդ համատեքստում խոսում են կոմունիկացիաների ապաշրջափակման մասին: 

Այլ բան են մեր պատկերացումները, այլ՝ տարածաշրջանում ստեղծված իրական համատեքստը: Առնվազն երեք երկրի կողմից՝ Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան, պարբերաբար հնչում են հայտարարություններ, որ եթե Հայաստանը չկատարի ինչ-ինչ պարտավորություններ, ապա կհայտնվի տարածաշրջանային կոմունիկացիաների լուսանցքում, այդ հայտարարությունները լսել ենք բոլորս: 

Մնում է Իրանը, որին այս նախագիծը կարող է մասամբ հետաքրքիր լինել, իսկ Վրաստանին այս նախագիծը նույնիսկ ձեռնտու չէ, նա ամեն ինչ կանի, որ այս նախագիծը կյանքի չկոչվի, որովհետև Վրաստանն այսօր տարանցիկ երկրի կարգավիճակ ունի: Կառավարությունն այս պարագայում, միանշանակ, կեղծ ակտիվիզմ է դրսևորում: 

– Իսկ բովանդակային առումով այս նախագծում թերություններ կա՞ն:

– Իրական չէ, թերությունների մասին չեմ խոսում: 

 – Այսինքն՝ որ իրական չէ, ավելո՞րդ եք համարում բովանդակությունից խոսել, պարո՛ն Սուրենյանց:

– Քանի որ այն իրական չէ, վերցնել մեկ դետալ ու բովանդակային քննարկել, անիմաստ եմ համարում մի քանի պատճառով: Նախ՝ ի տարբերություն իշխանության ներկայացուցիչների լավատեսության, ես այնքան էլ լավատես չեմ, որ մոտ ապագայում կայուն խաղաղություն է հաստատվելու այս տարածաշրջանում՝ սա մեկ: 

Ավելին ասեմ՝ եթե նույնիսկ ինչ-որ շրջանակային համաձայնագիր ստորագրվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև, դա լինելու է ընդամենը պրոցեսի մեկնարկ և խոսք չի կարող լինել դրանից հետո կայուն խաղաղության մասին, որովհետև այդ հնարավոր պայմանագիրը լուծում չի տալու երկու կարևոր խնդրի՝ դելիմիտացիային, դեմարկացիային և կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերին: Հետևաբար, անիմաստ է քննարկել այդ պատկերացումները, եթե ես կարծում եմ, որ այդ փաստաթուղթն իրատեսական չէ: 

– Իսկ հայկական կողմը չի՞ գիտակցում, որ այս նախագիծը, ինչպես ասում եք, իրական չէ:

– Իհարկե գիտակցում է, նրանք տիրապետում են անհամեմատ ավելի մեծ տեղեկատվության, քան ես ու դուք, ու, բնականաբար գիտակցում են: Իրականում շատ խորքային հարց եք տալիս. ՀՀ Կառավարությունն ու Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտակցում են ու շատ լավ գիտեն, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որը, մեղմ ասած, ռիսկային լուծումներ է պարունակում, դա Ադրբեջան-Նախիջևան տրանսպորտային հաղորդակցության հարցն է: 

Փոխանակ Փաշինյանն ու իր իշխանությունը գնային այս կետի շուրջ ռիսկերը նվազեցնելու բանակցությունների ուղղությամբ, որոշեցին արկածախնդրության դիմել 2022 թվականի գարնանից, որի իմաստը հետևյալն էր. մենք հրաժարվում ենք Ղարաբաղից, փոխարենը չի կատարվում նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը: Բայց մենք տեսանք, որ Ղարաբաղը կլանելուց հետո 9-րդ կետի կարգավորումների պահանջը ո՛չ Ռուսաստանի օրակարգից անհետացավ, ո՛չ Ադրբեջանի, ավելին՝ այս երկուսին շատ ակտիվորեն միացավ Թուրքիան: 

Հիմա նույն պատմությունն է, վստահեցնում եմ ձեզ, նրանք շատ լավ գիտակցելով, որ այդ հարցը, միևնույն է՝ պետք է քննարկեն, դա շրջանցելու համար ջայլամային քաղաքականություն են վարում, հիմա էլ «Խաղաղության խաչմերուկն» են մեջտեղ բերել, այսինքն՝ «Ղարաբաղը հանձնենք, որ Հայաստանը փրկենք» բանաձևը փոխարինում են՝ «Խաղաղության խաչմերուկ» առաջարկենք, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը ծածկենք բանաձևով: 

Խորապես համոզված եմ, որ լավ էլ գիտակցում են, ուղղակի ժամանակ շահելու և կառուցողական երևալու համար այս նախագիծն են առաջ քաշել: Միջազգային խաղացողներին ինչո՞վ է հետաքրքիր՝ դու ԱԱԾ-ում ստորաբաժանո՞ւմ ես ստեղծել, թե՞ չես ստեղծել, որ զբաղվի այդ ճանապարհներով, միջազգային հարաբերությունների տեսանկյունից նույնիսկ անհեթեթ է, երբ վարչապետը չեղած նախագծերի սպասարկման ներքին մեխանիզմների մասին է խոսում: Այդ նույն շարքում դիտարկեք այս քարտեզն ու մի բացառեք, որ մի շաբաթ անց նույնի ֆրանսալեզու տարբերակը կհրապարակեն կամ այլ լեզուներով ևս, բայց սրանից իրականությունը չի փոխվում: Պետք է գնան, ակտիվ բանակցեն, բայց այս «խաչմերուկի» շուրջ կոնսենսուս չի ձևավորվելու, վստահեցնում եմ:

– Իսկ այս համատեքստում ինչի՞ շուրջ կոնսենսուս կձևավորվի, պարո՛ն Սուրենյանց:

– Առնվազն Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով մի աշխատանքային խումբ կար, որտեղ ինչ-որ քննարկումներ էին ընթանում, որքան գիտեմ՝ մի հինգ ամիս է՝ այդ խումբը չի հավաքվում: Սա իրատեսական է, որովհետև երեք կողմն էլ մասնակցում էր, թե ի՛նչ լուծումների կհանգեին՝ հարցի այլ կողմն է: 

Իրատեսականն այն է, որ կարգավորման որևէ նախագծի շրջանակներում, անկախ դրա մոդերատորից, կարգավորման համատեքստում բոլորի շահերից բխող ինչ-որ լուծում առաջարկվի նաև կոմունիկացիաների հարցերում, որովհետև միակողմանի լուծումները այստեղ դեր չունեն: 

Այս նախագիծն առաջարկելու փոխարեն, որը, վստահեցնում եմ ձեզ, նպատակ ունի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, կոպիտ ասած, ջրել, լավ կլիներ գնալ բանակցել ու հասնել այնպիսի կարգավորումների, որոնք մի կողմից կկանխեին նոր պատերազմը, երկրորդ՝ թույլ չեն տա, որ Հայաստանը հայտնվի կոմունիկացիոն հանգույցների լուսանցքում ու երրորդ՝ գտնել այնպիսի կարգավորումներ, որոնք էական հարված չեն հասցնի Հայաստանի սուվերենությանը: Այդ ռիսկերը հնարավոր է չեզոքացնել միայն բանակցություններով, գեղեցիկ քարտեզներ, ֆիլմեր ներկայացնելով դրանք չեն կարգավորվում, մանավանդ որ կոնֆլիկտի առանցքային հարցերից մեկն է դա:

– Դուք որ ասում եք բանակցել, կոնկրետ հարթա՞կ նկատի ունեք:

– Ես կողմ եմ, որ Հայաստանը որևէ հարթակի բանակցություն չմերժի, բայց իրական եմ համարում լուծումները, որոնք կգտնվեն տարածաշրջանային կոնտեքստում: Հիշո՞ւմ եք, որ նախապատերազմյան փուլում, երբ սեղանին դրված էին Մադրիդյան սկզբունքները, մի օր էլ Փաշինյանը որոշեց՝ դրանց արժեքը նսեմացնելու նպատակով հրապարակել անկապ մի փաստաթուղթ, անունն էլ դրեց Մյունխենյան սկզբունքներ: 

Այսօր ամբողջ տարածաշրջանն ակտիվ ինչ-որ բաներ է քննարկում, օրինակ՝ Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը Հյուսիս-Հարավ միջանցք են քննարկում, Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան էներգետիկ բազմաթիվ ենթակառուցվածքներ ունեն, մի խոսքով՝ բոլորը ռեալ ինչ-որ բաներ են քննարկում, իսկ այդ արանքում հայտնվում է «Խաղաղության խաչմերուկը», որը ես շատ նմանեցնում եմ այդ Մյունխենյան սկզբունքների փաստաթղթին: Հայաստանի իշխանությունը չի հասկանում, որ ինքը ոչ թե վերլուծական կենտրոն է կամ թերթ, այլ՝ մանդատ ունեցող իշխանություն, որը ոչ թե ֆանտաստիկ գաղափարներ առաջարկելու համար է, այլ կոնկրետ լուծումներ գտնելու: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Տարածաշրջանում բոլորը ռեալ ինչ-որ բաներ են քննարկում, իսկ այդ արանքում հայտնվում է «Խաղաղության խաչմերուկը». Սուրեն Սուրենյանց appeared first on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: В Московском регионе более 62 тысяч семей распорядились материнским капиталом через банки


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: «Активные граждане» выберут лучшие проекты в области строительства



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Оркестр

Оркестр Северского соединения Росгвардии признан лучшим в Сибирском округе




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Легенда вне времени Жанна Агузарова и легенда поп-музыки Жанна Фриске:самое интересное с Премии МУЗ-ТВ 2024

Компания «КЕНГУРУ.ПРО» стала лучшим производителем спортивного оборудования

Инвестор построит физкультурно-оздоровительный комплекс в Северном Медведкове


WTA

Путинцева в Бирмингеме завоевала третий титул WTA в карьере



Новости Крыма на Sevpoisk.ru


WTA

Рейтинг WTA. Калинская дебютировала в топ-20



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России