Վլադիմիր Գրիգորյան. Անհասկանալի է, թե ինչու Գուրգեն Ներսիսյանը չի հրավիրվում ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողով. «Հրապարակ»
2020 թ. դեկտեմբերի 10-ին «Հայկի սերունդ» եւ «Առաջ Արցախ» ՀԿ նախագահներն Արցախի դատախազություն են ներկայացրել հաղորդում առերեւույթ հանցագործությունների մասին, որոնք վերաբերել են 44-օրյա պատերազմին եւ 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությանը: ԱՀ դատախազությունը Գուրգեն Ներսիսյանի` գլխավոր դատախազ նշանակվելուց հետո այդ հաղորդման հիման վրա հարուցել էր քրեական գործ, որով քննություն է իրականացվել մինչեւ 2023 թ.