«Այս ֆիլմը փորձ էր՝ խոսելու Փելեշյանի հետ իր լեզվով»․ «Բացակա պատկեր» ֆիլմի առաջին ցուցադրությունը՝ նվիրված համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասականին
«Մոսկվա» կինոթատրոնում կայացել է ռեժիսոր Հրանտ Վարդանյանի «Բացակա պատկեր» ֆիլմի առաջին ցուցադրությունը՝ նվիրված ռեժիսոր, սցենարիստ, դերասան, համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանին: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Արտավազդ Փելեշյանի կինը՝ Աիդա Սարգսյանը, կինոաշխարհի ներկայացուցիչներ և կինոսերներ: Ֆիլմը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի և