Հայաստանից շատ բան ունենք սովորելու և շատ աշխատանքներ միասին անելու․ Նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Չինաստանի քաղաքացիական հարցերի նախարարության պատվիրակությանը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական հարցերի նախարարության պատվիրակությանը՝ նախարարի տեղակալ Ժան Չենգֆուի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտային համագործակցության հեռանկարներն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել հայ-չինական երկարամյա բարեկամական հարաբերությունների դերն ու այս համատեքստում ընդգծել երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտներում