Կրեմլից մեկնաբանել են ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու Հայաստանի որոշումը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հեռուստալրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ափսոսանք է հայտնել, որ հայկական կողմը ներկա չի գտնվել ՀԱՊԿ գագաթնաժողովին՝ նշելով, որ կազմակերպությունը շարունակում է իր գործունեությունը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Այս կապակցությամբ կարող ենք ափսոսանք հայտնել, ՀԱՊԿ-ը շարունակում է իր աշխատանքը»,- Հայաստանի բացակայության մասին հարցին պատասխանել է Պեսկովը։ Պեսկովը նշել …
The post Կրեմլից մեկնաբանել են ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու Հայաստանի որոշումը appeared first on ԳԱԼԱ.
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հեռուստալրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ափսոսանք է հայտնել, որ հայկական կողմը ներկա չի գտնվել ՀԱՊԿ գագաթնաժողովին՝ նշելով, որ կազմակերպությունը շարունակում է իր գործունեությունը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այս կապակցությամբ կարող ենք ափսոսանք հայտնել, ՀԱՊԿ-ը շարունակում է իր աշխատանքը»,- Հայաստանի բացակայության մասին հարցին պատասխանել է Պեսկովը։
Պեսկովը նշել է, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները, անշուշտ, գագաթնաժողովի ընթացքում կքննարկեն «հայկական գործոնը» և «կմտածեն՝ ինչպես վարվել»։
The post Կրեմլից մեկնաբանել են ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու Հայաստանի որոշումը appeared first on ԳԱԼԱ.