Добавить новость
103news.com
World News in Armenian
Ноябрь
2023

Ադրբեջшնական պատմագիտությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ցանկալիի և իրականի հակադրություն. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն

0

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը կոչ է անում Ադրբեջանին հաշվի նստել իր հարյուրամյա պատմության ընթացքում հայերի դեմ իրականացված բազմակի ոճրագործությունների հետ և գործնական քայլեր կատարել տարբեր ժամանակներում ադրբեջանական ագրեսիայից տուժած հայերի բոլոր իրավունքների արդարացի վերականգնման ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության հայտարարության մեջ՝ Ադրբեջանի կողմից կեղծ գիտական քաղաքական խոսույթների տիրաժավորման վերաբերալ:

Պատմական փաստերի նկատմամբ ընտրանքային մոտեցումը, անցյալի վերախմբագրումն ու դրան համապատասխան ապագայի միակողմանի տեսլականների ձևավորումը ադրբեջանական քաղաքական երեսպաշտության փայլուն օրինակներից են։

Սա բացատրում է Ադրբեջանի՝ որպես երիտասարդ պետության, պատմական անցյալի նկատմամբ բարդույթավորումը կոծկելու խիստ մեծ ցանկությունը, որովհետև մեկ բան է պատմական իրողությունը, մեկ այլ բան՝ ցանկալի անցյալի հորինումը։ Ուստի ամբողջ ադրբեջանական պատմագիտությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ցանկալիի և իրականի հակադրություն, որից երկու ելք կա․ կամ ընդունել իրողությունները, առերեսվել իրապես և ձգտել դրանց հետևանքների շտկմանը, կամ որդեգրել կատարյալ ժխտողականություն՝ կրկնելով էթնիկ զտումների, մշակութային ցեղասպանության, մարդու իրավունքների կատարյալ ոտնահարման, միջազգային հեղինակավոր կառույցների անտեսման վտանգավոր գործելակերպը։

Դժվար չէ նկատել, թե ինչ ապակառուցողական մոտեցում է որդեգրել Ադրբեջանը։ Ադրբեջանական հասարակության ամենամակերեսային ուսումնասիրությունը հստակորեն ցույց է տալիս, որ այդ պետության բոլոր շերտերը լծված են մեկ խնդրի շուրջ՝ զարգացնել հակահայկական խոսույթներ։

Ամենօրյա պարբերականությամբ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ հավակնություններ պարունակող տարատեսակ նախաձեռնությունները, հասարակական ապաղաքական կազմակերպությունների շղարշի տակ ծպտված իշխանական կատարածուների գործունեությունը, բովանդակազուրկ և անհիմն ճառերը, գիտական դիսկուրսները, փառատոնները, շնորհանդեսները, կոնգրեսները հստակ ի ցույց են դնում տարածաշրջանային կայունության և դրացիականության հանդեպ Ադրբեջանի իրական պատկերացումները։

Իրավազուրկ և պատմությանն անհայտ շինծու թեզերով քաղաքական նպատակները հիմնավորվելու ծանր մտավարժանքների ջանքերը կառուցողական հարաբերություններ հաստատելուն ծառայեցնելու, անցյալի ոճրագործություններին առերեսվելու դեպքում մենք ականատես կլինեինք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման իրական գործընթացին, ոչ թե դրա իմիտացիային։

Ուստի կոչ ենք անում Ադրբեջանին հաշվի նստել իր հարյուրամյա պատմության ընթացքում հայերի դեմ իրականացված բազմակի ոճրագործությունների հետ՝ 1918 թ. Բաքվի 30 հազար հայեր կոտորածին, 1918-1920 թթ․ հայահոծ բնակավայրերում հայերի նկատմամաբ բռնություններին ու ջարդերին, 1988 թ․ Սումգայիթի, 1990 թ․ Բաքվի, 1992 թ․ Մարաղայի ջարդերին, պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի ամբողջական հայաթափմանը, հայկական մշակութային ժառանգության յուրացմանը, խեղմանը և ոչնչացմանը, 2020 թ․ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ժամանակ կատարված պատերազմական հանցանքներին, Լաչինի միջանցքի 10-ամսյա ապօրինի շրջափակմանը, Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ հարուցելուն, 2023 թ․ սեպտեմբերին իրականացված ամենաիսկական էթնիկ զտման ու դրա հետևանքներին և գործնական քայլեր կատարել տարբեր ժամանակներում ադրբեջանական ագրեսիայից տուժած հայերի բոլոր իրավունքների արդարացի վերականգնման ուղղությամբ։





Губернаторы России
Москва

Собянин: Новая поликлиника в Филимонковском районе откроется в этом году





Москва

Mos.ru: движение на ряде улиц в центре Москвы закроют из-за велогонки La Strada


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин. Главное за день



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Элджей

Реп-исполнитель Элджей ударил журналиста после вопроса о долгах его бывшей жены




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Mos.ru: движение на ряде улиц в центре Москвы закроют из-за велогонки La Strada

Многие краснодарцы к 25 годам имеют несколько высших образований, семью и бизнес

Германия и Дания объявили составы на матч плей-офф Евро-2024


Уимблдон

Медведев проиграл Джоковичу на выставочном турнире перед Уимблдоном



Новости Крыма на Sevpoisk.ru


Уимблдон

Елена Рыбакина и Юлия Путинцева узнали соперниц на старте Уимблдона-2024



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России