Սիսիան-Երևան ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 21:00-ի սահմաններում Սիսիան-Երևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Սիամաջ Սալմանիի վարած Scania մակնիշի և Հրանտ Խնկոյանի վարած Iveco մակնիշի ավտոմեքենաները:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Բախման հետևանքով ճանապարհն ամբողջությամբ փակվել է՝ դառնալով ոչ երթևեկելի:
Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: