«Մարդիկ կան, ասում են՝ աաա՜, մոռացա՞ր ինչ էիր ասում, ո՛չ, ոչ մի բան էլ չեմ մոռացել». Փաշինյանին հարցնում են՝ ե՞րբ են պատասխան տալու Քոչարյանը, Ծառուկյանը, Հովիկ Աբրահամյանը
Գերմանիայից Արսեն Հարությունյան ներկայացած մի քաղաքացի Փաշինյանին հարցրեց. «Ժողովուրդը ձեզանից ակնկալում էր, որ արդարությունը կվերականգնվի եւ բոլոր հանցագործները պատասխանատվություն կկրեն: Հայաստանում բոլորիս հայտնի Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Հովիկ Աբրահամյանը եւ մի շարք այլ մարդիկ, ովքեր Հայաստանից փախած են, գտնվում են ՌԴ-ում՝ Կրեմլի հովանու ներքո, այս մարդիկ բոլորն անցնում են քրեական գործերով եւ մինչ օրս չկա որեւէ օրինական դատավճիռ: Ձեր ասած պողպատե մուրճը չի գործում, պարոն վարչապետ»։