Ստեփանավանում ընտանիքի 8 անդամ տեղափոխվել են բժշկական կենտրոն․ ժամանել է Լոռու մարզի ոստիկանապետը
Նոյեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ «գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Ստեփանավան քաղաքի բնակիչներ 63-ամյա Լարիսա Մ․-ն, 71-ամյա Ժորա Հ․-ն, 39-ամյա …
The post Ստեփանավանում ընտանիքի 8 անդամ տեղափոխվել են բժշկական կենտրոն․ ժամանել է Լոռու մարզի ոստիկանապետը appeared first on ԳԱԼԱ.
Նոյեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ «գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Ստեփանավան քաղաքի բնակիչներ 63-ամյա Լարիսա Մ․-ն, 71-ամյա Ժորա Հ․-ն, 39-ամյա Սարգիս Հ․-ն, 34-ամյա Անի Ս․-ն , 3-ամյա Տիրան Հ․-ն, 42-ամյա Լուսինե Հ․-ն, 10-ամյա Արամ Հ․-ն և 16-ամյա Անժելա Հ․-ն։ Վերջիններս հիվանդանոց են տեղափոխվել Բաղրամյան փողոցի իրենց տնից՝ խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից տեղի ունեցած գազի արտահոսքի հետևանքով ինքնազգացողությունները վատանալուց հետո։
Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներն ազգականներ են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
The post Ստեփանավանում ընտանիքի 8 անդամ տեղափոխվել են բժշկական կենտրոն․ ժամանել է Լոռու մարզի ոստիկանապետը appeared first on ԳԱԼԱ.