Սպիտակում 50-ամյա քաղաքացին ընկել է ձորը
Նոյեմբերի 25-ին, ժամը 23։21-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Թիվ 1 դպրոցի ֆուտբոլի դաշտի մոտակայքում քաղաքացին ընկել է հարակից ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։