«Պետք չէ մակաբույծի նման Հայաստանի «արյունը խմել», հետո փախչել այլ երկիր»․ Սարգիս Աղայան
Եթե մարդը մտածի 10, 20 տարվա կտրվածքով՝ շատ բաներ կարող է չանել։ Բարձրահարկերն իրար կողքի շարում են, որ փողոցներում կայանելու տեղ չլինի, մարդիկ սթրեսի մեջ լինեն։ Մեզ մոտ սթրեսի մակարդակը տեսեք, ինչքան բարձր է։ Էլի ձեր համար արեք, բայց 20 տարի առաջ նայեք։ Էլ չեմ ասում կանաչ տարածքների նոսր լինելու, ոչ ճիշտ կանաչապատման, էտման մասին։