«Մեր լեռների պես բարձր ու խրոխտ»․ Արսեն Գրիգորյանը հայ երգը հնչեցրել է աշխարհի շատ բեմերում
0
Տարածված կարծիք կա, որ Գյումրիի հանդիսատեսն ամենախստապահանջն է, ու եթե այդ հանդիսատեսը քեզ չընդունի, ապա չի էլ ծափահարի։ Ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանի համերգը, որը տեղի ունեցավ Գյումրիում՝ Ժող-գործիքների պետական նվագախմբի հետ համատեղ, շատերի հիշողություն մեջ դեռ երկար կմա։ Մոտ երկու ժամ տևած համերգը ժամանակ առ ժամանակ ընդհատվում էր ծափահարություններով, հանդիսատեսը չէր ուզում արտիստին բաց թողնել։