Դեսպանը Միջազգային քրեական դատարանում ներկայացրել է Հայաստանի՝ Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը
![Դեսպանը Միջազգային քրեական դատարանում ներկայացրել է Հայաստանի՝ Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը](https://gdb.rferl.org/01000000-c0a8-0242-ea05-08dbee7d7429_w800_h450.jpg)
Նիդերլանդների և Հարավային Կորեայի դեսպանների աջակցությամբ Միջազգային քրեական դատարանում կայացել է քննարկում՝ դեսպան Վիկտոր Բիյագովի և Դատարանի մասնակից պետությունների դեսպանների և այլ ներկայացուցիչների մասնակցությամբ, հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։
Հայաստանի դեսպանը նրանց է ներկայացրել Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը, ընդգծել, որ Հռոմի կանոնադրությունը վավերացնելու մասին որոշումը պայմանավորված է համընդհանուր արժեքների, բազմակողմ քաղաքականության և արդարադատության նկատմամբ անկեղծ հավատով։
Դեսպան Վիկտոր Բիյագովը վստահեցրել է անպատժելիության դեմ պայքարում ոչ մի ջանք չխնայելու Հայաստանի հանձնառության մասին։
Նշվում է, որ հանդիպման մասնակիցները ողջունել են Հռոմի կանոնադրությունը վավերացնելու Հայաստանի որոշումը՝ որպես միջազգային քրեական արդարադատության համընդհանուրացմանն ուղղված կարևոր քայլ։
Մոսկվան ավելի վաղ «թշնամական քայլ» է որակել Հռոմի կանոնադրության վավերացումը Հայաստանի խորհրդարանում։
Միջազգային քրեական այդ դատարանը Ռուսաստանի նախագահի ձերբակալման օրդեր է տվել: