Արգենտինայի նորընտիր նախագահը մեկնել է ԱՄՆ
Արգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Միլեյը հայտնել է, որ մեկնել է ԱՄՆ։
«Գնում ենք ԱՄՆ»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
ԱՄՆ այցի ընթացքում նորընտիր նախագահը մտադիր է հանդիպել երկրի կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ։