Ավտոլվացման արդյունքում առաջացած կեղտաջրերը կուտակվում էին բաց հորի մեջ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկատվության հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում գործող Սերյոժա Դալլաքյանին պատկանող «Լվա ինքդ» ավտոլվացման կետում։ Ստուգմամբ պարզվել է, որ ավտոլվացման արդյունքում առաջացած կեղտաջրերը հեռացվում և կուտակվում են տարածքում առկա կլանող բաց հորի մեջ։ ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրահեռացումը