Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 16 հազարի
Իսրայելի հետ առճակատման սկզբից ի վեր Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 16 հազարի, վիրավորների թիվը հասել է 35 հազարի:
Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը՝ հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարության ղեկավար Մեյ Քայլեի տվյալներին։
Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: