Ադրբեջանը Շուշիի ևս մեկ գերեզմանատուն է վնասել. Caucasus Heritage Watch
Ադրբեջանը Շուշիում հերթական գերեզմանատունն է վնասել` աղբ լցնելով այդ հատվածում։ Տեղեկությունը X–ի միկրոբլոգում հայտնում է Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը («Caucasus Heritage Watch»): Նշվում է, որ հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում վնասվել է Շուշիի մեկ այլ հայկական գերեզմանոց: «Ենթադրվում է, որ բուլդոզերները աղբակույտ են լցրել Ղազանչեցոցի հին գերեզմանատան վրա, որը գտնվում է Մայր տաճարից