Ավտոներկրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառած 1.7 մլրդ դրամ վնասը
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետով քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ մի խումբ անձինք, ԱԱՀ-ի դեբետային գումարի գերավճարներ առաջացնելու, հարկերից խուսափելու և դրա արդյունքում նյութական օգուտներ քաղելու նպատակով, 2022 թվականի հունիսի 20-ին ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում հիմնադրել են ՍՊ ընկերություն։