Հոլանդը ՉԼ-ի երկու նոր ռեկորդ է գրանցել
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Չեմպիոնների լիգայում երկու նոր ռեկորդ է սահմանել: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի խաղում Հոլանդի գոլը թիմին օգնեց հաղթել «ՌԲ Լայպցիգին»։ Այսպիսով, Հոլանդը Չեմպիոնների լիգայում բոլորից արագ խփեց 40 գոլ։ Դրա համար նրան անհրաժեշտ էր 35 հանդիպում։ Հոլանդը գերազանցեց նաև ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ռեկորդը և դարձավ ամենաերիտասարդ …
The post Հոլանդը ՉԼ-ի երկու նոր ռեկորդ է գրանցել appeared first on ԳԱԼԱ.
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Չեմպիոնների լիգայում երկու նոր ռեկորդ է սահմանել:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի խաղում Հոլանդի գոլը թիմին օգնեց հաղթել «ՌԲ Լայպցիգին»։
Այսպիսով, Հոլանդը Չեմպիոնների լիգայում բոլորից արագ խփեց 40 գոլ։ Դրա համար նրան անհրաժեշտ էր 35 հանդիպում։
Հոլանդը գերազանցեց նաև ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ռեկորդը և դարձավ ամենաերիտասարդ խաղացողը, ով Չեմպիոնների լիգայում 40 գոլ է խփել (23 տարեկան, 130 օրական):
Հոլանդը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2022 թվականից։
The post Հոլանդը ՉԼ-ի երկու նոր ռեկորդ է գրանցել appeared first on ԳԱԼԱ.