Անպատրաստների ընտրությունը
Ուղղակի դա փաստ է, որը չի ազդելու, սակայն, ընթացքի վրա։ Սա առավելություն է տալիս իշխանություններին. նրանց կազմակերպչական ռեսուրսն անհամեմատ ավելի մեծ է, ինչ-որ տեղ առավելություն է տալիս այն շրջանակներին, պոտենցիալ թիմերին, որոնք ստվերային կերպով նախապատրաստվել են, կամ ունեն նման փորձ։ Բայց սա հնարավորություն է Հայաստանի համար։ Մենք պետք է գտնենք ձևը դուրս գալու ընթացիկ սողացող կործանման և իշխանության արտահերթ վերարտադրման թակարդից, որը ուղղակի արագացնելու է պետության փլուզումը։