Գիտությունների ազգային ակադեմիայում հայտնաբերվել է տղամարդու դի
Նոյեմբերի 28-ին ժ. 12:10-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության «Կենտրոն» ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 019 խումբը կանչով մեկնել է Բաղրամյան պողոտայում գտնվող ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Վարդան Թ.-ն է, ով նույն …
The post Գիտությունների ազգային ակադեմիայում հայտնաբերվել է տղամարդու դի appeared first on ԳԱԼԱ.
Նոյեմբերի 28-ին ժ. 12:10-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության «Կենտրոն» ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 019 խումբը կանչով մեկնել է Բաղրամյան պողոտայում գտնվող ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Վարդան Թ.-ն է, ով նույն օրը՝ ժամը 11:55-ի սահմաններում, գիտությունների ազգային ակադեմիայի մեխանիկայի ինստիտուտի 2-րդ հարկում գտնվող աշխատասենյակում մահացել է:
Դատաբաժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
The post Գիտությունների ազգային ակադեմիայում հայտնաբերվել է տղամարդու դի appeared first on ԳԱԼԱ.