Հրաձգություն՝ Երուսաղեմում, կա 2 զոհ, 7 վիրավոր
Երուսաղեմի մուտքի մոտ առավոտյան հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 2 մարդ զոհվել է, 7 մարդ՝ վիրավորվել։ Վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։
Այս մասին հաղորդում է The Jerusalem Post պարբերականը։
Սպանվածներն են 24-ամյա մի կին և 73-ամյա մի տղամարդ։ Ըստ ոստիկանության՝ արևելյան Երուսաղեմից երկու ահաբեկիչ, զինված M16 հրացանով և ատրճանակով, առավոտյան եկել են քաղաքի արևմտյան մուտքի մոտ և սկսել են կրակել մոտակա կանգառում գտնվող քաղաքացիական անձանց վրա։
Երկու հրաձիգներից մեկը սպանվել է անվտանգության ուժերի կողմից, մյուսը՝ դեպքի վայրում գտնվող քաղաքացիական անձի։