103news.com
World News in Armenian
Ноябрь
2023

Երևանում թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիայի հայտնաբերման վարույթով 4 անձի մեղադրանք է ներկայացվել․ հայտնաբերվել է թմրամիջոցներ պատրաստման ևս մեկ օբյեկտ

0

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ թմրամիջոցներ ապօրինի պատրաստելու, աճեցնելու դեպքի վերաբերյալ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել է Երևան քաղաքի Նորքի Այգիներ փողոցում գտնվող երկհարկանի տանը թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիա:

Հիշյալ տանը կատարված  խուզարկությամբ հայտնաբերվել էր 218 հատ կանեփ բույսի նմանվող թուփ, պլաստմասե տարրաներ փաթեթներով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող՝ ընդհանուր 6599,199 գրամ քաշով զանգվածներ, կշեռք, որի վրա առկա են եղել սպիտակ բյուրեղանման զանգվածի և դեղնականաչավուն գույնի բուսական զանգվածի հետքեր, փաթեթներով սպիտակ փոշենման զանգվածներ, ուլտրամանուշակագույն լույս արձակող սարքեր, օդը խոնավեցնող և չորացնող սարքավորումներ, պարարտանյութեր, կանեփի թփերի աճեցման համար նախատեսված տարաներ, թփերը ջրելու համար նախատեսված համակարգ և այլն։

Պարզվել էր, որ թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիայում, ըստ առկա տվյալների,  աշխատել է նաև այլ երկրից ժամանած մասնագետ:

Նշված հանցագործությունն առերևույթ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է չորս անձ, որոնցից երկուսը՝ կանայք՝ Երևան և Վայք քաղաքներից, մեկ տղամարդ՝ ՌԴ քաղաքացի և մեկ տղամարդ՝ Հարավային Կորեայի քաղաքացի։

Քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա վերջիններիս ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով՝ այն բանի համար, որ վերջիններս, նախնական համաձայնության գալով, 2023թ. ապրիլ 21-ին վարձակալել են Երևան քաղաքի Նորքի Այգիներ փողոցի երկհարկանի առանձնատունը, որտեղ «Մարիխուանա» տեսակի թմրանյութ ստանալու նպատակով բնակարանի բոլոր սենյակներում ստեղծել են հատուկ հարմարություններ՝ օդափոխության և լուսային համակարգերով, ապա պլաստմասե և այլ տարրաների մեջ ցանել և հատուկ  պայմաններում իրացման և շահույթ ստանալու նպատակով աճեցրել են թվով 218 հատ «Կանեփ» տեսակի բույսերին նմանվող բույսեր:

Այնուհետև, հատուկ հարմարությունների պայմաններում աճեցված տետրոհիդրոկանաբինոլ պարունակող «Կանեփ» բույսերի հասունացված ցողունները վերամշակել են, ապա իրացման նպատակով բաժանել հավասարաչափ մասերի, փաթեթավորել են և վաճառել այլ անձանց:

Նրանցից երկու տղամարդկանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ խմբի մյուս՝ կին անդամների նկատմամբ ևս կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Նշված վարույթով լայն ծավալով շարունակվող նախաքննության ընթացքում նաև բացահայտվել է թմրամիջոցների պատրաստման ևս մեկ օբյեկտ։ Մասնավորապես, խուզարկություն է կատարվել նաև Երևան քաղաքի Հերացու փողոցի շենքերից մեկի բնակարանում, որտեղից հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածներով, տարբեր գույների պոլիէթիլենային և «Զիպ» ընդհանուր շուրջ 80 փաթեթ, դեղնականաչավուն զանգվածի հետքերով 4 պլաստմասե տարա, 2 պարկ՝ լցված սերմերի կտերով, 3 հատ մոխրացված հետքերով ծխամորճ, կշեռք և ապակե սրվակ՝ դեղնականաչավուն զանգվածի հետքերով, 2 հատ մետաղական աղաց, մեկանգամյա օգտագործման ձեռնոցների տուփ, համակարգիչներ, բջջային մի քանի հեռախոսներ, բանկային քարտեր և այլ իրեր ու առարկաներ։

Հայտնաբերված՝ թմրամիջոցների նմանվող զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել է փորձաքննություն։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջացառումներ՝ թմրամիջոցներ աճեցնելու, պատրաստելու նշված դեպքի բոլոր հանգամանքները, թմրամիջոցների պատրաստման և ապօրինի շրջանառության մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու ուղղությամբ։ Ոստիկանությանը տրվել է վերջիններիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտե

The post Երևանում թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիայի հայտնաբերման վարույթով 4 անձի մեղադրանք է ներկայացվել․ հայտնաբերվել է թմրամիջոցներ պատրաստման ևս մեկ օբյեկտ appeared first on ԳԱԼԱ.





Губернаторы России
Москва

Собянин пообещал продлить скоростные диаметры Москвы в Ярославскую область





Москва

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

«В ближайшие регионы»: Собянин анонсировал продление МЦД до четырёх областей



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Карди Би

Рэперша Карди Би вышла на публику в полупрозрачном золотом платье




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»

Глава ВФХГ Винер заявила, что получает 168 тысяч рублей в месяц

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»


ATP

Стало известно, кто из россиян примет участие в турнире ATP-500 в Вене в конце октября



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Россия и Белоруссия планируют подписать договор о гарантиях безопасности



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России