Զախարյանը գերազանց խաղաց Զալցբուրգի հետ․ Ռեալ Սոսյեդադի մարզիչ
«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը գովել է թիմի կիսապաշտպան Արսեն Զախարյանին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «ՌԲ Զալցբուրգի» հետ խաղում (0:0) ցուցադրած խաղի համար։
«Ես շատ գոհ եմ թիմի ցուցադրած խաղից։ Բոլորը լավ են խաղացել, իսկ Զախարյանը՝ հատկապես։ Նա հիանալի մակարդակով անցկացրեց հանդիպումը»,- Ալգուասիլի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Նախօրեին՝ նոյեմբերի 29-ին, «Ռեալ Սոսյեդադը» ոչ-ոքի խաղաց ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» հետ (0:0) Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում։ Արսեն Զախարյանը հայտնվեց թիմի մեկնարկային կազմում ու ամբողջ խաղն անցկացրեց խաղադաշտում։