Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Ноябрь
2023

Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների և սովորողների աջակցության ծրագրերը

0

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ներառված էին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների հարթակի և ուսանողների աջակցության ծրագրերի վերաբերյալ հարցերը: Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել ակտիվության և նախաձեռնողականության համար՝ հատկապես կարևորելով այն փաստը, որ …

The post Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների և սովորողների աջակցության ծրագրերը appeared first on ԳԱԼԱ.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նիստի օրակարգում ներառված էին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների հարթակի և ուսանողների աջակցության ծրագրերի վերաբերյալ հարցերը:

Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել ակտիվության և նախաձեռնողականության համար՝ հատկապես կարևորելով այն փաստը, որ նիստերի օրակարգը մի քանի անգամ ձևավորվել է հենց խորհրդի անդամների առաջարկով. «Հասարակական խորհուրդն արդյունավետ կարող է գործել միայն այն պարագայում, երբ տեղի է ունենում բազմակողմ գործընթաց, և յուրաքանչյուրի ներկայացրած հարցը կարող է քննարկման առիթ դառնալ: Միայն համատեղ աշխատանքի և խորհրդի անդամների առաջարկների միջոցով կարելի է բարելավվել իրականացվող գործընթացների արդյունավետությունը»,- նշել է նախարարը՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով հասարակական խորհրդին, որն այս կազմով անցկացնում էր իր վերջին նիստը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այս անգամ որոշում է կայացվել նիստի օրակարգում ներառել այս պահին հանրությանը հետաքրքրող ամենակարևոր հարցը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության, մշակութային և այլ իրավունքների ապահովման խնդիրների վերաբերյալ: Նախարարն ընդգծել է՝ կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերից բացի՝ անհրաժեշտ է ունենալ նաև երկարաժամկետ ծրագրեր՝ ակնկալելով այս հարցում խորհրդի անդամների կողմից ներկայացվող առաջարկները: «Ուսանողների մասով աջակցության ծրագրերը սահմանված են այս ուսումնական տարվա համար, և ներկայում մենք փորձում ենք գտնել ամենաարդյունավետ եղանակը՝ այդ աջակցությունը շարունակելու ուսումնական հաջորդ տարիների համար՝ միաժամանակ խթանելով լավ սովորելը»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ նույնը վերաբերում է նաև բռնի տեղահանված ուսուցիչների աջակցությանը, և ավելի երկարաժամկետ կտրվածքով այդ խնդիրները ճիշտ հասցեագրելու կարիք կա:

Նախարարն առանձնակի կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղի նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերը: Նրա խոսքով՝ նախարարությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին և նմանատիպ մանդատ ունեցող բոլոր հնարավոր միջազգային կառույցներին՝ ներկայացնելով նյութական ժառանգության, հուշարձանների ցանկերը, ինչպես նաև վանդալիզմի գրանցված դեպքերը:

«Այս ուղղությամբ, իհարկե, աշխատանքներ արվում են՝ հատկապես տարբեր հարթակներում խնդրի վերաբերյալ միջազգային տեսանելիությունը բարձրացնելու ուղղությամբ, բայց կարող են լինել նաև այլ առաջարկներ՝ լրացուցիչ գործիքակազմի կիրառության վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ հասարակական խորհրդի կազմում կան նաև մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ: Կարևորում եմ նաև ոչ նյութական մշակութային ժառանգության հարցը. նույնիսկ կարող է լինել առաջարկ՝ ամբողջական փաթեթ պատրաստել Լեռնային Ղարաբաղի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման մասով՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, դրա վտանգման իրական աստիճանը և ոչ նյութական մշակութային ժառանգությունը հատուկ պաշտպանության տակ առնելու որոշակի միջազգային միջոցներ փնտրելը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների՝ տարբեր ոլորտներում մասնագիտական աշխատանքի հնարավորությունը և նրանց ներուժի օգտագործումը:

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը՝ նշելով, որ այնտեղ տեղադրվել են բոլոր մարզերում առկա թափուր հաստիքները: Ըստ Թամարա Սարգսյանի՝ ներդրված մեխանիզմը գործում է պարզ սկզբունքով.  ուսուցիչներից ակնկալվում է միայն առաջնային տեղեկատվություն գրանցել իրենց մասին. «Այդ պարզ տեղեկատվության միջոցով ուսուցիչները կարողանում են հարթակում գրանցվել և ընտրել այն բնակավայրն ու դպրոցը, որտեղ ցանկանում են աշխատել: Սա կարևոր է այն տեսանկյունից, որ շատ մարդկանց համար այն դարձել է նաև բնակության վայր ընտրելու ուղենիշ, որովհետև այդ որոշումը կայացնելու գործոններից մեկն աշխատանք գտնելն է»: Ըստ վարչության պետի՝ հարթակը գործարկվել է հոկտեմբերի կեսերից, և արդեն 153 ուսուցիչ դիմել և սկսել է աշխատել: «Աջակցության ծրագրի էությունը կայանում է նրանում, որ բացի աշխատավարձից՝ ուսուցիչները ունենում են նաև 30 տոկոս հավելավճար, իսկ որոշ համայնքներում՝ նաև 50 հազար դրամ լրավճար ստանում: «Մենք տարեվերջին կամփոփենք ամբողջական տվյալները, և կարծում եմ՝ ավելի լավ պատկեր կունենանք այն մասով, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քանի ուսուցիչ է կարողացել կրթության ոլորտում ներգրավվել»,- նշել է Թամարա Սարգսյանը:

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը  ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների աջակցության ծրագրերը: Ըստ Հայոցյանի՝ մինչև Կառավարության համապատասխան որոշումը՝ նախարարի շրջաբերականով բուհերին հանձնարարվել է տեղահանված ուսանողներին ներգրավել կրթական ծրագրերում՝ անգամ որևէ փաստաթուղթ չունենալու դեպքում. Սարգիս Հայոցյանի խոսքով՝ Կառավարության որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ նախնական, միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման համակարգի այն ուսանողների 2023-2024 ուստարվա 1 կիսամյակի ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցման մասին որոշումը, որոնք սահմանված կարգով տեղափոխվել են ՀՀ պետական ուսումնական հաստատություններ: «Ներկա դրությամբ ունենք 1837 ուսանողներ, որոնք ներգրավված են պետական բուհերում՝ տարբեր կրթական ծրագրերով: Եթե տվյալ կրթական ծրագիրը ՀՀ բուհերում չի իրականացվում, ապա նմանատիպ կրթական ծրագրերով տեղափոխության հնարավորություն է ընձեռնված»,- նշել է կոմիտեի նախագահը՝ հավելելով, որ կա ուսանողների ևս 2 խումբ, որոնք հայտնվել են խոցելի իրավիճակում. մի խումբը ՀՀ բուհերում սովորող այն ուսանողներն են, որոնք ուսման վարձի փոխհատուցում են ստացել ԼՂ-ի կողմից: «Այժմ այս մասով Կառավարության որոշման նախագիծ է շրջանառվում, որպեսզի նրանց վարձավճարներն էլ փոխհատուցվեն, իսկ մյուս խումբը վճարովի համակարգում սովորող ԼՂ այն քաղաքացիներն են, որոնք մինչև բռնի տեղահանումը սովորել են ՀՀ բուհերում, և ներկայում նրանց ընտանիքները հայտնվել են ֆինանսական դժվար իրավիճակում: Այդ հարցով համագործակցում ենք դոնոր կազմակերպությունների հետ՝ որոշակի լուծումներ գտնելու նպատակով»,-նշել է նա:

Զեկույցներից հետո հասարակական խորհրդի անդամները ներկայացված ծրագրերի վերաբերյալ մի շարք հարցեր են ուղղել, որոնք, մասնավորապես, վերաբերել են ԼՂ-ից բռնի տեղահանված աշակերտների կրթության և նոր չափորոշչով տպագրված դասագրքերի ապահովմանը, ուսուցիչների աշխատավարձերին և հավելավճարներին, ՏՄԱԿ-ի պայմաններին և այլն:

Օրակարգի վերջին հարցը վերաբերել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի անդամների ռոտացիայի կիրառմանը, որն իրականացվում է երկու տարին մեկ անգամ:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

The post Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների և սովորողների աջակցության ծրագրերը appeared first on ԳԱԼԱ.





Губернаторы России
Москва

Собянин рассказал, как электробусы помогают улучшать экологическую ситуацию





Москва

травят изгоя писателя на районе даже менты тоже


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: В этом году к проекту «Открой#Моспром» присоединился один миллион человек



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Виктор Тепляков

Обращения граждан в приёмную депутата ЗСК Виктора Теплякова рассмотрели на комиссии по БДД




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В Москве выставили на продажу редкий Mercedes-Benz SLR McLaren за 100 млн рублей

Роман Костомаров поучаствовал в боксерской тренировке в Москве

Рок-версия гимна Белогорска прозвучала на масштабном рок-н-мобе


Андрей Рублёв

Теннисисты Рублев, Хачанов и Самсонова не сыграют на Олимпиаде-2024



Новости Крыма на Sevpoisk.ru


Новости 24 часа

В Дубне сотрудники Росгвардии помогли утиному семейству перейти оживленную трассу



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России