ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրվել է երկու թեկնածու
![ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրվել է երկու թեկնածու](https://gdb.rferl.org/44C3200D-6359-4E24-80CC-9D5601F90C25_w800_h450.jpg)
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի ընտրության համար առաջադրվել է երկու թեկնածու՝ Արմեն Մելիքբեկյանը (ՀՖՖ գործող նախագահ) և Արաս Օզբիլիսը (այս ամիս կարիերան ավարտած ազգային հավաքականի նախկին խաղացող)։
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, տեղի կունենա ՀՖՖ հերթական ժողովը, որի ընթացքում կկայանան ֆեդերացիայի նախագահի ընտրությունները։